|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Որոշ տարածքներ կարելի է վերադարձնել, եթե Ղարաբաղն անկախ կարգավիճակ ձեռք բերի. այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Սակայն, նրա կարծիքով, դրանք չպետք է լինեն այն տարածքները, որոնց վերադարձմամբ Հայաստանի անկախությանը վտանգ կսպառնա: «Բայց այդ ամենից հետո էլ ես Ադրբեջանի խաղաղվելուն չեմ հավատում, քանի դեռ Ալիևի որովայնը շարունակում է ներքաշել նավթային փողերը»,- նշեց Դավոյանը:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ ասաց, որ չի ուզի, որ որևէ մետր անգամ վերադարձնենք: Ավելին՝ ըստ նրա, դեռ տարածքներ կան, որոնք պետք է մեզ վերադարձնենք:
«Յուրաքանչյուր հետ վերադարձված մետրն անգամ մեր խեղճությունը ցույց կտա, իսկ մենք խեղճ չպետք է լինենք: Դժվար է ասել` այո, պետք է ինչ-որ տարածք վերադարձնենք կամ էլ հակառակը պնդել, քանի որ դիվանագետները, կարծում եմ, ավելի լավ են տեսնում ամեն ինչ: Սակայն պետք է ասել, որ չէի ուզենա հայկական բանակն այլևս կորուստներ կրի. տղաս էլ այժմ սահմանին է կանգնած»,- ասաց Մանուկյանը: