|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Թալինում քաղաքապետի ընտրություններ են: 18/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արշակ Գալստյանը Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ընտրություններն սկսվել են ժամանակին, արտառոց դեպքեր չեն գրանցվել: «Հարյուրից ավելի ընտրող ունենք այս պահի դրությամբ, այս ընտրատեղամասի 1640 ընտրողներից: Քաղաքում 5000-ից ավելի ընտրողներ կան: Հույս ունեմ, որ որևէ արտառոց դեպք չի գրանցվի, քաղաքացիների պատրաստակամությունը մեծ է, մեր քաղաքի ապագան է որոշվում, և մարդիկ շահագրգռված են, որ ամեն ինչ լավ լինի»,- հայտնել է հանձնաժողովի նախագահը: Արշակ Գալստյանը հայտնել է նաև, որ քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են ինչպես անձնագրերով, այնպես էլ ID քարտերով և իններորդ ձև տեղեկանքով:
Հավելենք նաև, որ մեր թղթակիցը երեք դեպք է նկատել, թե ինչպես է բացի ընտրողից ընտրախցիկ մտնում ևս մեկ քաղաքացի: Հանձնաժողովի նախագահն այս երևույթը բացատրել է նրանով, որ ընտրողները տարիքով մեծ են, լավ չեն տեսնում, և նրանց մոտեցել են օգնելու` նախապես գրանցվելու պայմանով: