|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 14-ի երեկոյան, ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերադարձան Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցությունը հայտնեցին ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին:
Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին է փոխանցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Նույնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցեց նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և թեմերի կողմից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն: