|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սույն թվականի ապրիլի 14-ին` տեղական ժամանակով ժամը 16.26-ին (Գրինվիչի ժամանակով` 12.26-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.640:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
Ըստ վերջին տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով կա 9 զոհ և 700-ից ավելի վիրավոր, փլուզվել է մոտ 120 շենք-շինություն: