|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ երեկոյան Ստամբուլում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն փակ է եղել ԶԼՄ-ների համար:
Էրդողանի պաշտոնական կայքը հայտնել է, որ հանդիպումն անցել է «Սավարոն» զբոսանավի վրա: Ավելի ուշ բելառուսական Белта-ն մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ակտիվացման հարցը:
Հանդիպումը շարունակվել է նախագահական պալատում: Նշենք, որ Լուկաշենկոն Թուրքիա է մեկնել` Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովին մասնակցելու: