Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այս օրերին սահմանին տիրող իրավիճակը փաստեց, որ մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Ըստ նրա` դիվանագիտություն-միվանագիտություն` սուտ բաներ են, պետք է սահմանին կանգնած տղերքին լավ նայենք:
«Չգիտեմ` գերտերությունների հաջորդ քայլը որը պետք է լինի, բայց կարծում եմ, որ մենք պետք է փշի-փշի անենք էս կամ էն պետությանը: Ռուսաստանն ուզում է իր պլանն իրագործել` Հայաստանն առանց հայերի, ու սահմանին իրարանցումն էլ նրա` այս քայլին հասնելու հերթական պլանն էր»,- կարծիք հայտնեց Հախվերդյանը:
Ըստ նրա` ՀՀ կառավարությունն ու ԼՂՀ զորքերի հրամանատարը պետք է հրաժարական տան այս ամենից հետո, քանի որ, նրա կարծիքով, կառավարության մատը խառն է, որ այսքան երիտասարդների արյուն թափվեց: