|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իշխանական կուլիսներում քննարկվում է ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը ՀՀ մասնակցության ձևաչափը։ 3 տարբերակ կա. մասնակցում է Հովիկ Աբրահամյանն ու կոշտ հայտարարություն անում։ Մասնակցում Է փոխվարչաաետ Վաչե Գաբրիելյանն ու կոշտ հայտարարություն անում։ 3-րդ՝ չենք մասնակցում։ Վերջինը իշխանականները բացառում են, որովհետև Հայաստանում գտնվող ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը հանդիպումներ էր ունենում բոլոր մակարդակներում, մեզանում կարծում են՝ ճիշտ չի լինի Սարգսյանի առաջին նիստը «հարամելը», և պետք է Հովիկ Աբրահամյանը մասնակցի ու հայտարարություն անի։ Ընդ որում, Տիգրան Սարգսյանի նշանակման ժամանակ ռուսական պաշտոնյաները նրան աջակցության խոստումներ են տվել, ասել են՝ «ք՛ո պրոբլեմը մեր պրոբլեմն է»։ Բայց իրենց պրոբլեմն է դարձել Տիգրանի պրոբլեմը։ Ի դեպ, արդեն պայմանավորվածություն կա, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը Երևանում է լինելու՝ մայիսին»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։