|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ Ռուսատանի Դաշնության փոխվարչապետ Դ. Ռոգոզինը փորձում է հիմնավորել Ադրբեջանին զենք վաճառելու գործարքը առկա կոնտրակտներով, ապա պետք է հիշել և հիշեցնել նրան, որ դեռ 2010 թվականին Ռուսաստանը սառեցռեց Իրանին C-300 հրթիռային համալիրների վաճառքի կոնտրակտը, հաշվի առնելով ստեղծված միջազգային իրավիճակը:
Հիշեցնեմ նաև, որ խոսքը գնում էր մոտ 800 մլն ԱՄՆ դոլարի մասին: Ուզում եմ շեշտել, որ ՌԴ-ն պարտավոր չէր դա անել, քանզի ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի հանդեպ զենքի այդ տեսակը չէին ներառում:
Ուստի կոնտրակտը կոնտրակտով, բայց այդ նախադեպը վկայում է, որ լարված աշխարհաքաղաքական իրավիճակներում հնարավոր է նաև գնալ նման քայլերի: Էլ չասեմ, որ դա է ենթադրում նաև ռազմավարական գործընկերությունը թե երկկողմանի, թե ՀԱՊԿ ձևաչափերով, որոնք Հայաստանն անշեղորեն կատարում է»: