|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի դեղագործական ընկերությունները պատրաստ են արտադրություն հիմնել Ադրբեջանում: Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը. հայտնում է РИА новости-ն:
«Մենք այսօր Ադրբեջանի հետ համագործակցում ենք այնպիսի կարևւոր ուղղությամբ, ինչպիսին դեղագործությունն է: Դրանք բարձր տեխնոլոգիական նախագծեր են, որոնցում ներգրավված են ռուսական դեղագործական ընկերություններ, որոնք պատրաստ են արտադրություն հիմնել Արդբեջանում: Դա հնարավորություն կընձեռի ներդնել մեր տեխնոլոգիաները, ձեռնարկություններ ստեղծել»,- ասել է Մեդվեդեւը:
«Իսկ ադրբեջանական շուկայում որակյալ դեղորայք կհայտնվի, որը երկրի քաղաքացիները կարող են ձեռք բերել ազգային արժույթով, այլ ոչ` արտարժույթով»,- հավելել է նա: