|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված հանդիպումների ժամանակացույցի շուրջ։