|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային` 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ:
Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: