|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ ռուսական լրատվամիջոցների` ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության առաջին դասի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե իբր հայկական կողմն ունի 50 մարդկային կորուստ: Նա, ըստ ԶԼՄ-ների, նաև նշել է, թե հայկական կողմին այդպես էլ չի հաջողվել Ադրբեջանից հետ գրավել հարավում մեր ունեցած 3 դիրքերը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ ռուսական լրատվամիջոցներն ամբողջությամբ աղավաղել են ինֆորմացիան:
«Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Իրավիճակն այսպիսին է` Մոսկվայում հանդիպում է եղել, և նա ներկայացրել է այն, ինչ կա, բայց նրա տված տեղեկություններն աղավաղել են, մասնավորապես` կորուստների հարցով: Արսենն օգտագործել է ռազմական տերմինաբանություն` ասելով` մեր կորուստները կազմում են 50-ից ավելի: Այդ կորուստների մեջ, ըստ ռազմական տերմինաբանության, ներառված են ինչպես զոհվածները, այնպես էլ անհայտ կորածները, վիրավորները և գերիները: Իսկ նրանք, կորուստ ասելով, միայն զոհվածներ են հասկացել և այդպես ներկայացրել»,- ասաց Բաբայանը: