|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Առուստամյանը քիչ առաջ Արցախում` լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց շփման գծում մոտ մեկ շաբաթ տեւած մարտական գործողություների ընթացքում հայկական կողմի կորուստները: Ինչպես հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը` ըստ պաշտոնական տվյալների` ՊԲ-ն տվել է 29 զոհ, որից 7-ը` սպաներ: Ունենք 101 վիրավոր: Անհետ կորածների թիվը հասել է 28-ի: Մինչ այս օրը հայկական կողմը կորցրել է 14 տանկ, հակառակորդը` 24 տանկ:
Անդրադառնալով այն հարցին` արդյոք նախքան կրակի դադարեցումը հայկական կողմը կարողացել է վերագրավել կորցրած ութ դիրքերը, Առուստամյանը պատասխանեց. «ՊԲ-ի հակագրոհների շնորհիվ նախկինում եղած իրադրությունը վերականգնվել է. որպես այդպիսին` դիրք, հենակետ հակառակորդի մոտ չկա»: