|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հակառակորդի հետ թեժ մարտերի ընթացքում զոհված տղաներից մեկը 27-ամյա կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանն է: Նա Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Փոքր Մասրիքի գյուղապետ Վարդան Մարգարյանը հայտնեց, որ Վրեժն ապրում էր ծնողների հետ: «Ամուսնացած էր, ունի 1,5 տարեկան երեխա: Ակտիվ տղա էր, գյուղի համար սրտացավ ու բոլոր աշխատանքներին մասնակցող»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց նաև, որ զինծառայողը մահացել է հակառակորդի նռնականետի հարվածից: