|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանն ավելի լավ է զինված, սակայն Լեռնային Ղարաբաղի բանակը բավարար ռազմական տեխնիկա ունի` պաշտպանությունը հաջող իրականացնելու համար: Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է ռազմական փորձագետ Լեոնիդ Իվաշովը: «Տեխնիկապես ադրբեջանական բանակն ուժեղ է, բայց հարց` արդյոք այդ առավելությունը բավարա՞ր է նախահարձակ գործողությունների համար: Ադրբեջանի բանակն ուժեղ է եւ թվաքանակով, եւ տեխնիկապես, սակայն կազմակերպվածության, պատրաստվածության եւ բարոյական ոգու առումով հայկական զինված ուժերն ուժեղ են: Եթե Թուրքիան այս ամենին չմիջամտի, Ադրբեջանի հաղթելու շանսերը քիչ են»,- ասել է պաշտոնաթող գեներալ-գնդապետը: