|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, առանձին հատվածներում օդում հնարավոր են մինչև -2, իսկ հողի մակերևույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։ Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին