|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է, այսօր` Սուրբ Հարության տոնից հետո, նույնպես ննջեցյալներին այցելության օր է:
Հավատով ի Քրիստոս ննջածները մեզ` ողջերիս, այս օրը տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում են Աստծու առջև /տե՛ս Հայտ. Ը 4/: Հենց այս պատճառով էլ տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ է անցկացվում: