|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է. «Բանից պարզվում է՝ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեդերացիայի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է շնորհել պատվավոր սև գոտի երրորդ աստիճան։ Պատվավոր սև գոտին, իհարկե, պայմանական կոչում է, բայց ամեն դեպքում՝ պետք կգա։ Եթե, օրինակ, կռվի մեջ հայտնվես, կարելի է դիմացինին պայմանական նոկաուտի ենթարկել։
Եվ ընդհանրապես ճիշտ կլիներ, եթե այս սկզբունքը կիրառվեր բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ ծանրամարտի, բռնցքամարտի կամ ձյուդոյի առաջնություններից առաջ կարելի է տարբեր պաշտոնյաների պատվավոր չեմպիոնի կոչում շնորհել, իսկ առաջնությունների մասնակիցները թող պայքարեն երկրորդ տեղի համար։ Վերջին հաշվով՝ եթե կան պատվավոր դոկտոր-պրոֆեսորներ, պատվավոր երկրապահներ և այլն, ինչո՞ւ չլինեն նաև պատվավոր չեմպիոններ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։