|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ում խժդժությունները չեն դադարում։ Մեր տեղեկություններով, Աբրահամ Մանուկյանն իր առջև նպատակ Է դրել մրնչև վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կուսակցության 2 տարածքային կառույցի փակման մասին հայտնի դարձավ՝ Արմավիրի Բաղրամյանի և Տավուշի մարզի Նոյեմբերյանի։ Որոշ տեղեկություններով, այս գործընթացը կազմակերպում Է հենց Աբրահամ Մանուկյանը՝ նախկին ենթականերին հրահրելով կուսակցության դեմ։ Հիշեցնենք, որ Մանուկյանը, որը պատերազմ Էր հայտարարել ԲՀԿ նախագահին, Նաիրա Զոհրաբյանի որոշմամբ անցած շաբաթվանից չի զբաղվում ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, բացառությամբ Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցների։ Նախկինում Մանուկյանը համակարգում Էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մյուսների համակարգմամբ զբաղվում Էր Վարդան Վարդանյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։