|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Yerkir.am-ի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է, որ այս պահին օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, թեև երկու տասնյակից ավելի իրավապահներ են այստեղ հսկողություն իրականացնում:
Օդանավակայանում մեր թղթակցին տեղեկացրել են, որ մինչև երեկո Մոսկվայից Երևան ժամանող առնվազն 4-5 չվերթ կա: Ընդ որում` օդանավակայանում ասել են, որ այն տեղեկությունը, թե 20:45-ին պետք է պայթեցնեն ինքնաթիռը, նաև այն առումով է անհեթեթություն, որ այդ ժամին չվերթ չկա, այդ ժամին մոտ միայն 20:20-ի չվերթն է:
Ի դեպ, Yerkir.am-ի թղթակցի հաղորդմամբ` այս պահին օդանավակայանում են մի խումբ երկրպագուներ, ովքեր սպասում են ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ժամանմանը: