|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն այսօր շարունակել է շրջայցը վարչական շրջանում: Նա այցելել է համայնքի մի շարք մանկապարտեզներ, զբոսայգիներ: Մանկապարտեզներում համայնքի ղեկավարն արձանագրել է շենքային ոչ բավարար պայմաններ` միեւնույն ժամանակ գնահատելով տնօրենների ու աշխատակազմերի կողմից կատարված ներդրումները և սրտացավ վերաբերմունքը:
Հովհաննես Վարդանյանը եղել է մի շարք բակերում, հանդիպել համատիրությունների ղեկավարների հետ: «Համատիրությունները հաշվետու են բնակիչներին և պարտավոր են իրականացվող ամենօրյա աշխատանքների շնորհիվ վաստակել վստահություն: Իհարկե չի կարել չբարձրաձայնել ձեռքբերումների մասին, սակայն պահանջելու եմ շատ ավելին»,- Facebook-ի իր էջում գրել է համայնքի ղեկավարը: