|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ հավաքական չեն հրավիրվելու Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Կասպարովն ու Ռոբերտ Արզումանյանը: ՀՖՖ նախագահի հայտարարության հետ կապված` Yerkir.am-ը զրուցեց դարպասապահ Գեւորգ Կասպարովի հետ:
«Ես ասելու ոչինչ չունեմ: Եթե ֆեդերացիայի նախագահը այդպես է որոշել, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Չգիտեմ, թե ինչի հետ է կապված չհրավիրելը եւ չի էլ հետաքրքրում: Ամեն դեպքում, եթե ինչ-որ բան կա, պատրաստ եմ ինքս ամեն ինչ լսել: Երբ ստացել եմ հրավեր, գլուխս կախ գնացել եմ: Այս պահին իմ մտքերը միայն կապված են «Ալաշկերտի» հետ,- ասաց նա:
Խոսելով Ռոբերտ Արզումանյանի` հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին` Կասպարովն ասաց. «Ռոբերտը երեխա չէ, եւ գտել է, որ այլեւս պետք չէ խաղալ հավաքականում, ուրեմն պետք է հարգենք նրա որոշումը»: