|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» միջպետական համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ Մոհսեն ալ Սանիեն:
Վարչապետը ողջունել և կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներին զուգահեռ կարևոր է նաև իրավական դաշտի կարգավորումը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իրավական դաշտում փորձի փոխանակումը և փորձագետների փոխայցելությունները կամրապնդեն Հայաստանի և Քուվեյթի բարեկամական փոխգործակցությունը, ինչպես նաև կնպաստեն տարբեր ոլորտներում կապերի զարգացմանը: