|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան եւ անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը:
Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը` տիկին Ժաննան, որդին` առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը:
Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում` իր ինքնաթիռով, ապա թռել Հունաստան: Ըստ Գերմանիայում Գրիգորիչի կողքին գտնվածների` վերջինիս ինքնազգացողությունն արդեն լավ է, բժիշկներն ասել են՝ տարիքի համար վատ չէ նրա վիճակը. «Առիթմիայի, շնչահեղձության, հիպերտոնիայի խնդիրներ ուներ, կարգավորել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: