|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, շուկայահանված ձվի՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով` մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կիրականացնվի ձվի դիտարկում՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
Սուրբ Հարության տոնին կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ Ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ՝ թե´ իրացման և թե´ արտադրության փուլերում: Ծառայության մասնագետներն այս օրերին կհետևեն ձվի մակնշման առկայությանը, պիտանիության ժամկետների պահպանմանն ու պահման պայմանների ապահովմանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով, մարտի 21-ից սկսած` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող 24 տնտեսավարող սուբյեկտներում կիրականացվեն անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:
Դիտարկումների և մշտադիտարկումների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվեն հանրությանը: