|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում մշտադիտարկում անցկացնելուց հետո կողմերին կոչ է արել Զատկի ու Նովրուզի նախաշեմին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Կողմերն ինձ տեղեկացրել են սահմանին վերջին դեպքերի մասին, և ես լսել եմ նրանց բողոքները։ Սահմանամերձ գոտիների բնակիչները լրջորեն տուժում են հրադադարի ռեժիմի խախտումներից: Առաջիկա Նովրուզ Բայրամի և Զատկի տոները հաշվի առնելով՝ ես կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարը»,- ասել է Կասպշիկը: