|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարտի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` նախարարը գոհունակություն է հայտնել ՄՖԿ-ի` Հայաստանում իրականացրած ծրագրերի համար: Խոսելով կատարված աշխատանքի և առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, Արծվիկ Մինասյանը նշել է ներդրումային միջավայրի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներում ՄՖԿ-ի մասնակցության և աջակցության կարևորությունը, միաժամանակ հավաստելով իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը` բաց և թափանցիկ արդյունքներին միտված աշխատանք կատարելու հարցում:
Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Յան Վան Բիլսենը հակիրճ ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, նշելով հատկապես մասնավոր գործարար հատվածը ներառող ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ներառյալ ներդրումային քաղաքականությունը և տեսչական բարեփոխումները: Այս առումով, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նորացված նախագծի մշակման ուղղությամբ, որով նախատեսված է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար:
Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Յան Վան Բիլսենը կրկին հավաստել են փոխգործակցության միջոցով իրականացվող ծրագրերը արդյունավետ կատարելու կողմերի հանձնառությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն