|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ «Ազատության» հետ զրույցում Օսկանյանը հայտարարել էր. «Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավականին առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի»:
Սակայն այս հայտարարության մեջ հատկանշական են Օսկանյանի խոսքերը, թե ինքը դեռ պատրաստ չի հայտարարելու, որ «ստեղծվում է կուսակցություն»:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Օսկանյանը ցանկանում է կուսակցություն ունենալ, սակայն քաղաքական ուժը զրոյից ստեղծելը լուրջ խնդիր է, եւ հետո՝ տեւական ժամանակ է պահանջում փաստաթղթային ու տեխնիկական շատ այլ առումներով: Եվ հիմա, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվում է ավելի հեշտ տարբերակ՝ որեւէ «մարդ-կուսակցության» հետ պայմանավորվելու եւ վերանվանելու մասին. այսպես տեխնիկապես հեշտ է ու նաեւ հնարավորություն է տալիս պատրաստ լինել առաջիկա ԱԺ ընտրություններին:
«ՉԻ» աղբյուրները չեն բացառում, որ այդ «մարդ-կուսակցությունը» լինի Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: Պատահական չէ, որ Օսկանյանը խոսելով նոր կուսակցության մասին, դեռ չի հայտարարում դրա անունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում