|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայտնել ենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվեց հայտնի փորձագետ Էլդա Գրինը: Նա բարձրացրեց այն հարցը, թե ինչո՞ւ ամբաստանյալների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել, այլ ընդամենը նրանց լուսանկարներն են ներկայացվել փորձաքննության: Ըստ Գրինի` դա լուրջ վրիպում է, և իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ նման ծանր գործով դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվում:
Դատական նիստից հետո հայտնի փորձագետը մի քանի լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նիստի ընթացքում ամբաստանյալների պահվածքից իր տպավորությունները: Չցանկանալով անուններ նշել` նա ասաց, որ 4 ամբաստանյալներից երկուսն ավելի ընկճված տեսք ունեին, իսկ մյուս երկուսը` ոչ այնքան:
«Միանշանակ չենք կարող ասել, որ նրանք մասնակցել են դեպքին, բայց, բոլոր դեպքերում, այդպես է ստացվում. բոլորի պահվածքում անհանգստություն կար, բայց երկուսի մոտ հեգնական պահվածք էր»,- ասաց Գրինը:
Ըստ նրա՝ ամբաստանյալներն աշխատում էին թաքցնել իրենց վախերը: