|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության և միջոցառումների ծրագիրը:
Նա նշեց, որ երկու քաղաքներում տեխնոլոգիական կենտրոնների կառուցման և զարգացման համար մինչ հիմա կատարվել են զգալի աշխատանքներ: Սկզբում ստեղծվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, այս պահի դրությամբ այնտեղ գործում են 23 տեղական ու օտարերկրյա կազմակերպություններ, ինչը, միջազգային ցուցանիշների համաձայն, համարվում է լավագույն արդյունք:Ըստ այդ ծրագրի` նախատեսվում է ստեղծել 120 նոր աշխատատեղ, 160 աշակերտ վերապատրաստվել է արդեն այդ կենտրոնում: 2016-ի համար առաջարկվում է շարունակել աշխատանքները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և ավելացնել ցուցանիշները:
Ինչ վերաբերում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին, ապա 2015թ. շինարարական աշխատանքներ են իրականացվել այնտեղ, հիմա փորձ է արվում այն հասցնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մակարդակին: