|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` զեկուցել, ցածր ջերմաստիճանային ֆոնով պայմանավորված, ցրտահարությունների հավանականության մասին: Սերգո Կարապետյանը նշեց, որ երեկ ցրտահարություն է եղել Զվարթնոցի, Փարաքարի ու Մերձավանի հարակից տարածքներում, այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ:
Նախարարը նշեց, որ իրականացնում են իրազեկումներ` հորդորելով գյուղացիներին` իրականացնել ծխապատում և ավանդական եղանակով պաշտպանության մեթոդներ:
«Այսօր հնարավորություն չունենք գնահատելու եղած ցրտահարության կորուստները, քանի որ վաղ է դրա մասին խոսելը: Թալինի տարածքում, Վայոց ձորի ու Կոտայքի բարձրադիր մասերում ծիրանենիները դեռ չեն ծաղկել, ուստի այնտեղ ցրտահարությունը չի սպառնում, սակայն որոշ շրջաններում եղել է ցրտահարություն, և մենք հիմա գնահատում ենք: Առաջիկայում պարզ կլինի վնասի չափը»,- ասաց գյուղատնտեսության նախարարը: