|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԺ ՀԱԿ խմբակցությունն այսօր կպատասխանի նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նամակին. այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նիկոլ Փաշինյանը, ով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավարն է, նամակով դիմել էր ՀԱԿ խմբակցությանը` խնդրելով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ վստահված անձանց տեղերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրել:
Լևոն Զուրաբյանը, լսելով լրագրողների այն հարցադրումը, թե ե՞րբ է պատրաստվում արձագանքել Փաշինյանի նամակին, նախ զարմացավ` թե որտեղի՞ց այդ ինֆորմացիան, ապա պատասխանեց, որ նամակը ստացել է: Լրագրողներն ասացին, որ նամակը հրապարակվել է մամուլում: Դրանից հետո Զուրաբյանը տեղեկացրեց, որ պատասխանը կլինի այսօր: