|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«ՀՀԿ-ում ԸՕ նախագծի հետ կապված ևս դժգոհություններ կան, որոնք արտահայտվել են անցած շաբաթ խմբակցությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ Ամենախնդրահարույցը ռեյտինգային քվեարկության հետ է կապված։ Ռեյտինգայինի հավակնորդներն առաջարկել են տեսախցիկներ տեղադրել քվեների հաշվարկի ընթացքում, որպեսզի թեկնածուներն ուղիղ հետևեն հաշվարկին և արձանագրեն իրենց ձայները, ինչը դժվար թե հավանության արժանանա։
Խնդիրն այն է, որ կուսակցության վստահված անձը կամ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը կարող է անուշադրության մատնել, թե քվեաթերթիկի հետևում որ թեկնածուի օգտին է ձայն տվել ընտրողը։ Կարևորվելու են կուսակցությանը տրված ձայները։ Իսկ կուսակցությունները տեղամասերում միայն 1 վստահված անձ են ունենալու։ Ցուցակում 5-23 թեկնածու է լինելու, հետևաբար, վերահսկողության հարցը լուրջ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։