|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի մի խումբ անդամների՝ Բելգիայի Սենատի փոխնախագահ Կառլ Ֆոնլաուվեի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախ-Ֆլանդրիա կապերի խորացումը տնտեսական, քաղաքական և մարդասիրական տեսանկյուններից՝ հավելելով, որ նրանց ընդլայնման համար առկա են նպաստավոր պայմաններ:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի անդամ Հեղինե Էվինյանին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: