|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոևը, որը առավել հայտնի Է Կիևյանցի Յուրա ածականով, նրա ընկերները և հարազատ եղբայրը՝ Ռոստիկ Ուտոևը։ Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել։ Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց Է։ Բանն այն Է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում քրեական հեղինակությունների մի մասն իշխանությունների առջև ստանձնած իր պարտավորությունները չկատարեց, և նրանց ինչ-որ բաներ հասկացնելու անհրաժեշտություն կա։ Իսկ թե իրականում ինչ նպատակ ունի գործընթացը, դժվար է ասել։ Համենայնդեպս, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել, նա փակ հանդիպում է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ՝ առանց ղեկավարների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։