|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ մեր հասարակությունում ոչ բոլորն են աղքատ, և կա երկու շերտ` հարուստների և աղքատների:
Դիտարկմանը, թե իշխանությունը շատ լավ ապրում է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ լավ տուն է կառուցել «Բելաջո» ռեստորանային համալիրի ճանապարհին, պատգամավորն արձագանքեց. «Տո լավ արեց` կառուցեց, քեզ ի՞նչ: Սուրիկ Խաչատրյանի տունը հարյուր տարի տեսնում ես, ուրիշի տունը չե՞ս տենում: Փող ունի, սարքել ա: Բիզնեսներ ունի, բան... Ինչի՞, կարող ա՞ Սուրենը քյասիբ էր, նոր ա հարստացել: Հայաստանում խո սաղ հարուստ չեն, քյասիբ էլ կա, հարուստ էլ կա»: