|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի Իզմիր քաղաքի «վերարկուներ վաճառողներ» անունով հայտնի փողոցում շրջիկ առևտրականը ծեծի է ենթարկել 5-ամյա երեխայի:
Ըստ AA-ի՝ փողոցում տեղադրված տեսախցիկը տեսագրել է, թե ինչպես է կատաղած տղամարդը բարձրացնում, ապա գետնին հարվածում երեխային, ով, նրա խոսքով, խանգարում էր իրեն:
Ուշագնաց եղած երեխային օգնության են շտապել ականատեսները: Ոմանք տղամարդու հետ վեճի են բռնվել, սակայն նա փախուստի է դիմել:
Ոստիկաններին հաջողվել է գտնել և ձերբակալել 36-ամյա տղամարդուն: