|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտի 10-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։
Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդատվություններ։