|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միացել է գյումրեցի 13 անօթևան ընտանիքներին բնակարան գնելու` SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը նշեց, որ վարչապետը մասնակցել է նախաձեռնությանը` որպես քաղաքացի` իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելով դրամահավաքին:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին տեղի կունենա բարեգործական միջոցառում, որի ընթացքում աճուրդի կհանվեն մի շարք բացառիկ լոտեր:
Այսօր տեղեկացրել էինք, որ աճուրդի համար շապիկ է փոխանցել նաև Սերժ Թանկյանը` իր ու Տարոն Մալաքյանի ստորագրությամբ: