|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Գյումրիում գործող գազալցակայաններն այսօր ժամը 11:00-ից սկսած չեն աշխատում: Ինչպես հայտնում է «Գալա»-ն, գազալցակայանների սեփականատերերը պայմանավորվածություն են ձեռք բերել ու գործադուլ հայտարարել, որը հավանաբար առաջիկա երեք օրերին եւս կշարունակվի:
Պատճառն, ըստ նրանց, այն է, որ աշխատանքը ձեռնտու չէ: Քաղաքի գազալցակայաններից մեկում որոշել են գազ վաճառել ցածր գնով: Վերջին օրերին մեկ խորանարդ մետր գազն այդ գազալցակայանում սահմանվել է անգամ 120 դրամ, ինչն էականորեն ազդել է քաղաքում գործող մյուս բոլոր գազալցակայանների աշխատանքի վրա, որտեղ գազի մեկ խորանարդի գինը տատանվում է 160-200 դրամի սահմաններում:
Մանրամասները` այստեղ: