|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բրիտանական Vive Charlie շաբաթաթերթը հրապարակել է ծաղրանկար` Մոսկվայում դայակի կատարած դաժան սպանության թեմայով, որն առաջացրել է ինտերնետ հանրության դժգոհությունը եւ մի շարք ռուս քաղաքական գործիչների հայտարարությունների առիթ դարձել: Ծաղրանկարի հեղինակին ռուս հանրությունը մեղադրում է ցինիզմի եւ դաժանության մեջ: Մինչդեռ հեղինակը մեկնաբանել է, որ ինքը պարզապես ցանկացել է ներկայացնել իրականությունը եւ տեղեկացնել դրա մասին ընթերցողներին, սակայն չի ցանկացել վիրավորել սպանված փոքրիկի հիշատակը:
Ծաղրանկարի վրա պատկերված է ահարկու, բայց միեւնույն ժամանակ տկարամիտի դեմքով կին` սեւ հիջաբով, որ ձեռքում բռնել է փոքրիկ աղջկա գլուխ: Ծաղրանկարի հերոսուհին նմանակում է Էմմա Թոմփսոնի «Իմ սարսափելի դայակը» ֆիլմի կերպարին:
Նկարի տակ գրված է ` «Ջիհադի դայակը. հնազանդվիր կամ զգուշացիր»:
