|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկվել է, մասնավորապես, «Արփա-Սևան» թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կատարման ընթացքը: Արծարծվել են «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխմանը, ինչպես նաև շինարարական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անհրաժեշտ է համարել «Արփա-Սևան» թունելի վերանորոգման աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը, ինչը կնպաստի թունելի արտադրողականության բարձրացմանը, և այդ կապակցությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին: