|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 6-ին բացվում է մոտոկրոսի նոր մրցաշրջանը: Այդ օրը Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում «Առվիկոն» ակումբի կողմից կանցկացվի մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնությունը:
Նշենք, որ այս տարի ավելացել է մրցումների մասնակիցների թիվը: Մրցաշարում Հայաստանը կներկայացնի մոտ 10 մրցարշավորդ, այդ թվում` նաև անցած առաջնության հաղթող Հրանտ Սարկիսովը: Բացի Երևան քաղաքից, ներկայացուցիչներ ունեն նաև Վեդին և Արտաշատը:
Մրցաշարին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև մարզիկներ Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից՝ ավելի քան 20 ներկայացուցիչներով:
Առաջնությունը ներառելու է առանձին մրցումներ` 125 մմ, 25 0մմ և 500 մմ դասերում: Իսկ մրցուղին կունենա 1600 մ երկարություն:
Տեղեկացնենք, որ մրցումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ին: Մրցաշարի գլխավոր հովանավորն է «Վիվառո» ընկերությունը: