|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել։ Ինչպես հայտնի Է՝անցած տարվա սկզբից տրանսֆերտները սկսեցին կտրուկ նվազել, և ցուցանիշները հավասարվեցին հեռավոր 2007 թվականներին։ Ժամանակներ, երբ թվում էր, թե ավելի վատ չի կարող լինել։ Սակայն այս տարվա հունվարին ստացված տիանսֆերտների չափը փաստում Է, որ վատից էլ վատ կարող Է լինել։
Այսպես, «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 29 մլև 372 հազար դոլար։ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը եղել Է 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին՝ 78 մլն 614 հազար։ Տրանսֆերտների՝ այս տարվա ցուցանիշից ցածր թիվ մեկ էլ եղել է հեռավոր 2005 թվականին։ Նույնիսկ 2006-ին տրաևսֆերտների զուտ ներհոսքն ավելի մեծ է եղել և կազմել Է 31 մլև 128 հազար դոլար։ Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը, որը հիմնականում գոյատևում է հենց տրանսֆերտների հաշվին, շարունակում է աղքատանալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։