|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Վարկուտայում «Հյուսիսային» ածխահանքում տեղի ունեցած վթարի հետեւանքով հանքում փակված հանքափորներին փրկել չի հաջողվել, հայտնել է «Վարկուտաուգոլի» տեխնիկական տնօրենը: Նշենք, որ անցած հինգաշբթի օրը ածխահանքում տեղի ունեցած պայթունի ժամանակ այնտեղ 110 մարդ է եղել, որից 80-ին փրկարարները կարողացել են դուրս բերել: 26-ի ճակատագիրն անհայտ էր: ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ վթարից հետո հանքում պայմաններն անհամատեղելի են կյանքի հետ: Փրկարարական աշխատանքների ընթացքում տեղի է որ ունեցել եւս մի պայթյուն, որի հետեւանքով 5 փրկարար եւ ընկերության 1 աշխատակից էր մահացել:
Կոմիի Հանրապետությունում հայտարարվել է եռօրյա սուգ: