|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Իմ ցանկաությունը պարոն Աշոտյանի հետ աշխատելն է, ինձ համար տարբերություն չկար, թե ով կլիներ հաջորդ նախարարը, միևնույն է` ես ազատման դիմում տալու էի»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախկին նախարարի` արդեն նախկին մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր, իր ազատման դիմումն ընդունելով, նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է կադրային ջարդը:
Եգանյանն ընդգծեց, որ աշխատանքից ազատվելն իր ցանկությունն է եղել: «Երեկ իմ նախաձեռնությամբ մտել եմ պարոն Մկրտչյանի մոտ, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, նախօրոք պատրաստված դիմումը ներկայացրել եմ նորանշանակ նախարարին, և ես շատ շնորհակալ եմ, որ պարոն Մկրտչյանը չմերժեց ինձ և ստորագրեց իմ ազատման դիմումը»,- ասաց նա՝ նշելով, որ մամլո խոսնակի պաշտոնը հայեցողական է, և շատ բնական է, որ ղեկավարի հետ դուրս է գալիս նաև խոսնակը: