|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար։
Հիշեցնենք, փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ ԱԳՆ-ում կունենանք նախարարի տեղակալ, որը հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։