|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ կարծիք հայտնելու առումով իրենք խնդիր չունեն, և կուսակցությունում կարող են նաև մարդիկ լինել, ովքեր այլ տեսակետ ունենան:
Հարցին՝ Ձեր և Վահան Բաբայանի սկզբունքները, կապված քաղաքական գծի հետ, տարբերվո՞ւմ էին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Այո: Հրաժարականի հետ կապված` նա խոսել է, ավելացնելու բան չունենք»:
Լրագրողների դիտարկմանը, որ երեկ Վահան Բաբայանն ասաց, որ ինքը կողմ է կոալիցիային, շա՞տ են նման կարծիք ունեցողները ԲՀԿ-ում, նա արձագանքեց. «Եթե այդքան շատ լինեին կոալիցիա ցանկացողները, ի վերջո, այդ կոալիցիան կկայանար»: