|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության կազմակերպմամբ, «Աբրահամ Աշճյան» երիտասարդական-ուսանողական կենտրոնում տեղի է ունեցել «Երուանդ Մոնոֆարեան» գրադարանի բացումը:
«Ազդակ»-ի տեղեկացմամբ՝ գրադարանի բացման արարողությունն իրականացրել են Երվանդ Մոնոֆարյանի քույրերը՝ Մարի և Արմինե Մոնոֆարյանները, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և Երվանդ Փամպուքյանի հետ:
ՀՅԴ ԼԵՄ-ի վարչության անունից ելույթով հանդես եկած ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին հիշեցրել է Երվանդ Մոնոֆարյանի գործունեության մասին՝ նշելով, որ նրա գաղափարն է եղել դաշնակցական ռադիո «Վանայ ձայն»-ի հաստատման անհրաժեշտությունը:
Նա հիշեցրել է նաև, որ Մոնոֆարյանը Հալեպում եղել է «Արևելք» լրատվականի խմբագիրը:
«Մոնոֆարյանը դաշնակցական ղեկավարի իդեալ էր»,- նշել է Բագրատունին` նկատի ունենալով Լիբանանի տագնապալի օրերը, երբ նա եղել է Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ էր:
Հակոբ Բագրատունին իր ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել ներկաներին և խոստացել, որ գրադարանը միջոց է դառնալու դաշնակցական երիտասարդությանը` հասցնելու մտավորական պատնեշին, ինչպես հասել էր նույն ինքը՝ Երվանդ Մոնոֆարյանը: