|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի հետ կապված հաղորդակցուղիների զարգացումը միանշանակ հեռանկարային կարող է լինել, թեև արդյունքները կարող են ի հայտ գալ ոչ միանգամից. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը` անդրադառնալով հայ-իրակական համագործակցության հեռանկարներին: Պատգամավորը նշեց, որ Իրանը նախատեսում է մի քանի ճանապարհներ, որոնցից մեկն անցնելու է Հայաստանով:
«Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանը Իրանի համար, ստրատեգիական առումով, ավելի վստահելի գործընկեր է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երկրի տնտեսական վիճակին, պատգամավորը նշեց. «Դժվար է այսօր: Պետք է աշխատենք, պետք է փորձենք միասնական ուժերով դուրս գալ այդ վիճակից»: Նա խոստովանեց, որ առևտրի ծավալները նվազել են, և դա բացատրում է աշխարհաքաղաքական օբյեկտիվ պատճառներով:
«Կառավարությունն արտահանման հետ կապված որոշակի ծրագրեր արեց: Կարծում եմ` դա շարունակական կլինի, խոսքը արտահանման խթանման սուբսիդավորման մասին է՝ որոշակի ապրանքատեսակների, մասնավորապես` գյուղմթերքների գծով»,- ասաց Գարեգին Նուշիկյանը:
Հարցին, թե ո՞րը պետք է լինի առաջին խոշոր քայլը տնտեսության մեջ, որ դրա արդյունքները տեսանելի լինեն, նա պատասխանեց. «Շատ դժվար հարց եք տալիս, եթե այդ դեղատոմսն ունենայի, շուտվանից ասած կլինեի: Առաջին քայլերը պետք ուղղված լինեն հարկային ու մաքսային քաղաքականությանը, հավասար պայմանների էլ ավելի արագ ձևավորմանը»: